Սիրիան ապտակեց Թուրքիային եւ դարձավ օրինակ արաբական աշխարհի համար․ Եվգենի Սատանովսկի

Սիրիան ապտակեց Թուրքիային եւ դարձավ օրինակ արաբական աշխարհի համար․ Եվգենի Սատանովսկի

Ինչպես հայտնի է, Սիրիայի խորհրդարանը միաձայն կերպով ճանաչել է եւ դատապարտել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած  Հայոց Ցեղասպանությունը։ Rusarminfo-ի հետ զրույցում Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին նշում է, որ այն կարող է կապված լինել Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողությունների հետ։ «Հնարավոր է, որ այն լինի ապտակ Էրդողանին, ով փաստացի սկսել է սիրիա-թուրքական պատերազմ, հանդես գալով իսլամիստ գրոհայինների կողմից։ Նման բանաձեւերը ընդունվում են ոչ թե նրա համար, որ դրանք ինչ որ բան տալիս են, այլ այն բանի համար, որ արդեն վաղուց վրա էր հասել  դրանց ընդունելու ժամանակը»,-  ասել է Սատանովսկին։ Փորձագետը նկատում է, որ Սիրիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը  պայմանավորված է նաեւ նրանով, որ այն ոչ միայն Հայ ժողովրդի եւ թուրք ժողովրդի պատմության մի մասն էլ այլ նաեւ Սիրիայի, որտեղ՝ Դեյր էս-Զորի անապատում կոտորվում էին հայերը։ Լիբանանից հետո, Սիրիան երկրորդ արաբական պետությունն է, որ ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը եւ դա բավական ցավոտ փաստ է Էրդողանի համար։ «Սա հատկապես ցավոտ է Էրդողանի համար, քանի որ նա իրեն պատկերացնում է նոր սուլթան նոր Օսմանյան կայսրության»,- ասել է Սատանովսկին նշելով, որ պետք է  ունենալ կարողություն ընդունելու, որ ամեն բան չէ աշխարհում, որ տեղի է ունենում ըստ ցանկության, թեեւ շատ դժվար է հավատալ, որ Էրդողանը դա կարող է գիտակցել ու հաշտվել այդ մտքի հետ։ Ռուս քաղաքագետը հույս է հայտնել, որ այլ պետություններ եւս ռեգիոնից, կհետեւեն Սիրիայի օրինակին եւ կընդունեն Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր։