«Նիկոլով հիացածը քննելու է Սերժին»
ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամներից մեկն էլ Քրիստինե Պողոսյանն է՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղից, ով վաղը հարցեր պետք է ուղղի ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հենց միայն այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ նրան ասի՝ կողմ կլինի, վստահություն չի ներշնչում։ Նման գործերը պիտի քննեն անաչառ ու չեզոք դիրքորոշման մարդիկ և ոչ թե նրանք, որոնց հանձնարարված է՝ ինչ անել, ինչպես անել։ Դա ես չեմ ասում, այլ Քրիստինե Պողոսյանի հայտարարությունն է․
2019 թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը չթաքցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հիացմունքը և հարց տալուց առաջ հայտարարեց.
«Պարոն վարչապետ, ուզում եմ ասել՝ ձեր հանդեպ իմ վստահությունը այնքան խորը արմատներ ունի ու այնքան հեռու է գնում՝ կախված ձեր գործունեությունից, որ եթե անգամ դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի ձեզ ու կողմ էի քվեարկելու»։
Մնացած անդամներն էլ նույն դասին են պատկանում։
Կարծիքներ