Սյունիքի պաշտոնյաները լռում են

Սյունիքի պաշտոնյաները լռում են

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինչպես այլ մարզերում, այնպես էլ Սյունիքում հաղթել է։ Շոկայինն այստեղ այն է, որ ամենաքիչ ձայները սպասվում էր հենց այդ մարզից, քանի որ ընդամենը ամիսներ առաջ հակառակորդին է հանձնվել գյուղերի տարածքներ, դիրքեր, սահմանային իրավիճակն էլ ոչ այնքան կայուն է։

Այս մարզի խոշոր քաղաքների եւ գյուղերի համայնքապետերը դեմ էին գործող իշխաննություններին։ Մենք ողջ օրը զանգահարել ենք նրանց՝ ընտրության արդյունքների հետ կապված զրուցելու համար, սակայն տասնյակ բնակավայրերի ղեկավարներ, քաղաքապետեր ժամեր շարունակ չեն պատասխանել մեր զանգերին։
Միայն Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ասաց՝ սպասելի արդյունք չէր եւ հրաժարվեց այլ հարցերին պատասխանել։

Կարող ենք արձանագրել, որ այս պահի դրությամբ պաշտոնյա սյունեցիները լռում են եւ սպասում իրադարձությունների զարգացմանը։