Նորություններ Telegram-ում 

Նորություններ Telegram-ում 

Telegram հավելվածում նոր թարմացումներ են ապասվում։ Մասնավորապես, հինգ բարելավումներ են կատարվելու նվերների հետ կապված, երեք բարելավումներ՝ հեշթեգների հետ կապված, ինչպես նաեւ հնարավորություն է ստեղծվելու ավելացնել մեդիաֆայլեր հաղորդագրություններում, այն բանից հետո, երբ դրանք արդեն ուղարկվել են։ Նաեւ հնարավորություն է ստեղծվելու տեսնել հաղորդագրությունների խմբագրման ժամանակը։ Այս մասին հայտարարել է հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը։

Հիշեցնենք, որ Telegram-ը լայն կիրառություն է ստացել 2013 թվականին։ 2022 թվականին այն առաջին անգամ առաջ է անցել WhatsApp-ից իր կիրառելիությամբ։ 2023 թվականին համարվել է ամենաշատ կիրառվող հավելվածներից մեկը եւ համեմատվում է որպես ամենաշատ տարածում ունեցող հավելված՝ YouTube-ի հետ։ Իսկ այս տարի՝ Դուրովի կալանավորումից հետո, Տելեգրամի պոպուլյարությունը մի քանի անգամ աճեց եւ հավելվածից օգտվողների քանակը խիստ ավելացավ։