Մակրոնի նշանակումը կարող է խնդիրներ ստեղծել Ուկրաինային օգնության հարցում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նախկին եվրահանձնակատար Միշել Բարնյեին վարչապետի պաշտոնում նշանակումը կարող է բացասաբար ազդել Ուկրաինային ցուցաբերվելիք օգնության հարցում։ այս մասին գրում է RS՝ Responsible Statecraft ամերիկյան պարբերականը։ Բանն այն է, որ այս նշանակումով Մակրոնը հրաժարվեց ձախերի հետ գործարքից, ինչի պատճառով ֆրանսիական նոր կառավարությունը կախված կլինի Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցության աջակցությունից։ Իսկ Լը Պենի կեցվածքն Ուկրաինական հակամարտության հանդեպ, հայտնի է։
Ըստ էության, հանուն աջակցության, Մակրոնը փորձելու է սիրաշահել Լը Պենին, ով էլ բնականաբար թելադրելու է իր պայմանները։ Այս համատեքստում, ըստ հրապարակման, «առաջին զոհը» կարող է դառնալ Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը։ Bloomberg ամերիկյան պարբերականն էլ գրում է, որ Բարնյեի՝ Ֆրանսիայի վարչապետ նշանակմամբ Մարին Լը Պենն ինչպես երբեք մոտեցել է ֆրանսիական իշխանական լծակներին։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Ֆյոդորովն էլ նույնիսկ հնարավոր է համարում, որ Լը Պենի կուսակիցները կարող են նախարարական պորտֆելներ ստանալ ֆրանսիական նոր կառավարությունում։
Կարծիքներ