Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է 2 զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է 2 զինծառայողի մահվան մասին


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է մարտի 19-ին Գեդաբեյի շրջանում ձնահյուսի տակ ընկած երկու զինծառայողների մահը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Գերատեսչության տվյալներով՝ զինվորների՝ Իմանով Ալի Տարիել օղլուի և Գամիդով Ռուսլան Ռուստամ օղլուի մարմինները հայտնաբերվել են ձնակույտի տակ։

Նախնական տեղեկություններով՝ զինծառայողները վերադառնում էին իրենց հերթապահ կետից, երբ ձնահոսքը տեղի է ունեցել։