ՄԱԿ-ը հնարավոր է բանաձեւ ընդունի կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

ՄԱԿ-ը հնարավոր է բանաձեւ ընդունի կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հնարավոր է ընդունի բանաձեւ, կոչ անելով աշխարհի պետություններին համատեղ կերպով ծավալել պայքարը կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Առաջարկը ներկայացվել է մի շարք երկրների կողմից, որոնց մեջ են նաեւ՝ Լիխտեյնշտեյնը, Սինգապուրը, Նորվեգիան։ Բանաձեւի նախագծում, ըստ հրապարակման, չկա հիշատակում այն մասին, որ պետք է վերացվեն այն սանկցիաները, որոնք խանգարում են կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի արդյունավետ իրականացնելուն։ Բանաձեւը հնարավոր է ընդունվի արդեն վաղը՝ ապրիլի երկուսին։