Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը․ կարծում են գերմանացի մասնագետները 

Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը․ կարծում են գերմանացի մասնագետները 

Գերմանիայում կարծում են, որ սկսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքը։ Այս մասին հայտարարել է Marburger Bund բժշկական միավորման ղեկավար Սուզաննե Յոնան՝ Augsburger Allgemeine-ին տված հարցազրույցի ընթացքում։ «Մենք արդեն կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքն ենք տեսնում»,- ասել է Յոնան, նկատելով, որ այն համեմատաբար ավելի թույլ է, քան առաջին ալիքն էր՝ այս տարվա մարտ եւ ապրիլ ամիսներին։ Այնուհանդերձ, ըստ բժշկի, նոր վարակակիրների թիվը հետեւողականորեն աճում է։ Մասնագետը դա համարում է վտանգավոր, քանի որ վիրուսակիրների թվի աճը կարող է բերել համաճարակային իրավիճակի մասով ունեցած հաջողությունների անկման։