Պատերազմում, ինչպես պատերազմում՝ սև ու սպիտակ

Պատերազմում, ինչպես պատերազմում՝ սև ու սպիտակ

«Հոդված 3» ակումբը, «Ատելության խոսքի դեմ պայքարի հարթակ» ծրագրի շրջանակներում՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» Հիմնադրամի և Սիվիլնեթ թիվիի հետ համագործակցությամբ այսօր կազմակերպել էր  տեսաքննարկում, որը նվիրված էր  ռազմական լարված իրավիճակներում ատելության քարոզի տարածման առանձնահատկությունների ու դրա դեմ պայքարի հնարավորությունների մասին, հատկապես հիմա, երբ հայ-ադրբեջանական սահմանին կամ արցախյան հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճը  նոր էսկալացիայի է հասցրել ապատեղեկատվությունը ու ուղեկցվում է ատելության խոսքի արշավով:

Բանախոսներից կոնֆլիկտաբան, «Ալիք մեդիա» հարթակի գլխավոր խմբագիր և Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը խոսեց այն մասին, որ պատերազմանակaն իրավիճակում այդպես է՝ սև ու սպիտակ, ու չկա ինչ-որ մի մեջտեղ։ «Սև ու սպիտակ է դառնում, երբ իրավիճակը պատերազմական է, որովհետև փաստացի էնպես մի լարված իրավիճակ է, և տեղեկատվությունն էլ այսօրվա պայմաններում կարող է շատ հակասական ընկալվել։

Անվերջ խոսում ենք այն մասին, որ փաստացի պաշտոնական տեղեկատվությունից զատ ոչինչ պետք չէ տալ և այսօր շատ դժվար էր, որովհետև երեկվանից արդեն Բերդում էին հայտնվել մեր լրագրող գործընկերները, բայց որոշ տեքստեր հրապարակվեցին, որոնք չճշտված էին, ինչի արդյունքում Պաշտպանության նախարարությունը որոշեց ժամանակավորապես դադարեցնել լրագրողների մուտք էնտեղ, հիմա էնտեղ մնացել են լրագրողներ, մյուսները եկել են, այդ ոնց ենք հասկանալու, այստեղ կոորդիանացիայի և կոմունիկացիաների խնդիր կա։ Ես ցավում եմ շատ, որ ստիպված ենք ականատես լինել այս պայմաններում ներքին մեդիա այսպես ասենք՝ պատերազմների, մինչդեռ, մեր ռեսուրսը պետք է բացառապես արտաքին լսարանի համար լինի»,-ասաց Արսեն Խառատյանը։ Նա նշեց, որ ցավոք, Վրաստանում ավելի շատ գերակշռում է ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքը և իրենց՝ «Ալիք մեդիա»-ի աշխատանքը պիտի լինի առնվազն պաշտոնական տեղեկատվություն և օբյեկտիվ ինֆորմացիա ներկայացնելը և հայկակական դիրքորոշումը հասանելի դարձնելը։

Նա նշեց, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ վրացի գործընկերն իրեն ասում էին, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմում հաղթեց, քանի որ առավել բաց էր միջազգային լրատվամիջոցների ու մեդիագործընկերների համար։ Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում ատելության խոսքին, սա նոր չէ, ըստ Խառատյանի, երկու տարի է՝ կա։

«Ըստ որում, ես բացառապես մի կողմի մասին չեմ ասում, մարդկանց նյարդերը սկսում են տեղի տալ և դա նույնպես բնական է, և հնրավոր չէ ինֆորմացիոն այս հոսքի մեջ լինել և մշտապես պահել կոռեկտությունը։ Բայց ունենք այն, ինչ ունենք, և հիմա մենք ունենք մի հետաքրքիր իրավիճակ, երբ փաստացի խաղի կանոն չկա, այսինքն՝ եթե բարոյաէթիկական նորմեր կային, որոնք մարդկանց հետ էին պահում այս կամ այն տեքստով հանդես գալուց և խոսելուց,ա ապա հիմա կարծես թե կապանքները բոլոր բացված են, և ցանցը գարշահոտություն է բուրում»,-ասում է Արսեն Խառատյանը։

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը,տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա կոչ արեց, որ լրագրողները, քաղաքական գործիչները, խմբագիրները այս իմաստով , քանի դեռ ՀՀ-ն անվտանգային խնդիր ունի, հայտարարեն մորատորիում։

Իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը արձագանքելով Արսեն Խառատյանին ու պատասխանելով վարողի հարցին, թե ինչու նախկինում նման բան չկար,  ասաց․«մենք այսօր ունենք լրատվական դաշտ, որտեղ ցավոք սրտի, խաղի կանոնները չեն գործում,մենք ամեն ինչ անում ենք և մի շարք քննարկումներիում խոսում ենք լրագրողական համայնքի ինքնակազմակերպման , ինքնակարգավորման մասին, ասօր ըստ իս անհնարին է»։

Ինչ վերաբերում է, թե ինչու էր հայ հանրությունը  Ապրիլյան օրերին ավելի համախմբած էր, ապա ԻՔ-ական պատգամավորը նշեց, որ այս հարցի պատասպանը պրիմիտիվ դաշտում է․ նախկինում ցանկաված իրավիճակի ժամանակ, «երբ սպառնալիք կար պետական անվտանգությանը, բոլորը և դա  թելադրում է հենց տրամաբանությունը, հենց ազգային պատկանելությունը»,համախմվում էին անկախ իրենց ունեցած քաղաքական հայացքներից։ Այսօր, ըստ Արթուր Հովյաննիսյանի նման իրավիճակ չկա, և կան ինչ-որ տարօրինակ մեկնաբանություններ։

Հիշեցնենք, որ երեկ հանրապետական Հայկ Մամիջանյանը հրապարակել էր 2016-ի ապրիլյանի օրերին ներկայիս ԻՔ-ականների գրառումները՝ Արարատ Միրզոյանից, Լենա նազարյանից  ու այն ժամանակ Մոնակոյից այդ դեպքերին հետևող կառավարության աշխատակազմի ներկայիս  ղեկավար Էդուարդ Աղաջանյանից սյկսած։ Այն մասին, Թե ի՞նչ համախամբման մասին է խոսքը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ։