Հարուցվել է քրեական գործ

Հարուցվել է քրեական գործ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցել` խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։