Ռուսաստանում փակել են աղքատախնամ գործունեություն իրականացնող ճաշարանը

Ռուսաստանում փակել են աղքատախնամ գործունեություն իրականացնող ճաշարանը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Վասիլեօստրովսկի շրջանային վարչակազմը սուգումներից հետո ժամանակավորապես դադարեցրել է «Դոբրոդոմիկ» սրճարանի գործունեությունը, որը իրականացնում էր աղքատախնամ գործունեություն եւ անվճար կերակրում չքավոր թոշակառուներին։ Այս մասին հայտնում է «Бумага»-ն, վկայակոչելով նախագծի հիմնադիր Ալեքսանդրա Սինյակին։ Նա հայտարարել է պարբերականի հետ զրույցի ընթացքում, որ շրջանային ղեկավարությանը դուր չեն եկել գրաֆիտները, որոնք նկարված են եղել ճաշարանի ֆասադին։ Գրաֆիտների հետ կապված նույնիսկ ճաշարանին տուգանք են նշանակել՝ 700 հազար ռուբլու չափով։ Շրջանային վարչակազմում այս լուրը դեռ չեն մեկնաբանել։