Նոր սկանդալ, ՊՎԾ պետի տեղակալի հայրը Կոտայքի թեմի առաջնորդն է 

Նոր սկանդալ, ՊՎԾ պետի տեղակալի հայրը Կոտայքի թեմի առաջնորդն է 

ՊՎԾ պետի նոր տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է, որի անձնագրային անուն է Էլբեկ Քյարամյան: Բանն այն է, որ ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը, բացի այդ ամուսնացյալ հոգևորականները քահանայի նվիրապետական աստիճանից չեն կարող բարձրանալ, իսկ Քյարամյանի հայրը եպիսկոպոս է։

Այսինքն՝ Առաքել եպիսկոպոսը չէր կարող եպիսկոպոս լինել և նշանակվել թեմի առանջնորդ։ Սրա վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Մայր Աթոռից, սակայն մամուլի բաժնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը համառորեն անջատում էր հեռախոսը։