TRACECA-ի բեռնափոխադրումների ծավալը հասել է 1 միլիարդ տոննայի

TRACECA-ի բեռնափոխադրումների ծավալը հասել է 1 միլիարդ տոննայի

1990 թվականին Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջազգային միջանցքով իրականացվող բեռնափոխադրումների ծավալը կազմել է տարեկան 200 հազար տոննա։ Ներկայումս այդ ծավալը բազմապատկվել է 300 անգամ։ Այս մասին, ըստ Report-ի փոխանցման, հայտարարել է TRACECA-ի մշտական քարտուղարության ղեկավար Միրչա Չեպրագան։ Ներկայումս արդեն բեռնափոխադրումների ծավալը հատել է 1 միլիարդ տոննայի ծավալը, որի 50 տոկոսը կազմել են ածխաջրածինները։ Ներկայումս միջանցքի շրջանակներում ներդրումները գերազանցել են չորս միլիարդ եվրոն։ ԵՄ հետ իրականացվել է 85 ծրագիր՝ 187 միլիոն եվրո ընդհանուր արժեքով։