Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել․ Նիկոլ Փաշինյան

Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել:

Օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը որ Սեւանից օրենքով նախատեսված 170 խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի:

Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է եւ ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը»: