Նշանակումներից առաջ պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է

Նշանակումներից առաջ պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Այսօր պաշտոնական դարձավ, որ Արցախում ընտրություններից հետո ձևավորված իշախանական համակարգում պաշտոններ են ստացել Մասիս Մայիլյանը (ԱԳ նախարար) և Սամվել Բաբայանը (ԱԽ քարտուղար):

Չեմ պատրաստվում քննել Արցախի Հանրապետության նոր նախագահի որոշումները:

Իհարկե, համամիտ եմ Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանման կարևորության հետ:

Սակայն միաժամանակ չեմ կարող այս հարցը չտալ:

Նման ոլորտներում (անվտանգություն և արտաքին հարաբերություններ) նշանակումներից առաջ, անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է:

Հուսամ, այո...»։