Նոր սկանդալ՝ Արգենտինա-Նիդերլանդներ հանդիպմանն ընդառաջ․ խառնված է չինական մաֆիան

Նոր սկանդալ՝ Արգենտինա-Նիդերլանդներ հանդիպմանն ընդառաջ․ խառնված է չինական մաֆիան

Կատարում շարունակվում է Աշխարհի առաջնությունը։ Այս օրերին ընթանում են 1/8 եզրափակչի հանդիպումները։ Նիդերլանդների, Արգենտինայի, Անգլիայի ու Ֆրանսիայի հավաքականները ապահովել են իրենց տեղերը 1/4 եզրափակչում, որում Նիդերլանդների հավաքականը մրցելու է Արգենտինայի, իսկ Ֆրանսիան Անգլիայի հավաքականի դեմ։

Ինչպես գրում են մարզական հեղինակավոր պարբերականները, աշխարհի այս առաջնությունում հերթական սկանդալն է հասունանում։

Ըստ տարբեր հրապարակումների՝ Արգենտիա-Նիդերլանդներ հանդիպման տոմսերի վերավաճառք է սկսվել, որին խառնված է չինական մաֆիան։ Խաղը, հիշեցնենք, կայանալու է դեկտեմբերի 9-ին։

Բանն այն է, որ այս հանդիպման գրեթե բոլոր տոմսերն արդեն սպառված են, իսկ չինացիները նախապես տարբեր ճանապարհներով տոմսեր են գնել ու փորձում վաճառել դրանք մի քանի անգամ ավելի թանկ գներով։ MundoDeportivo-ի տվյալներով՝ վերավաճառվող տոմսերի գները հասնում են մինչև 7 հազար եվրոյի։

Իսպանական պարբերականը հայտնում է նաև, որ ֆուտբոլասերների, մասնավորապես Լեո Մեսսիի երկրապգուների համար գուցե սա վերջին շանսն է վերջին անգամ Մեսսիին Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով տեսնելու համար, ինչի համար էլ շատերը գնում են տոմսերը՝ անկախ գումարի չափից։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին վաղուց է հայտարարել, որ սա իր վերջին աշխարհի առաջնությունն է։ 2026 թվականին ֆուտբոլիստը լինելու է 39 տարեկան։