Քաղաքացին սադրել է լրագրողներին

Իշխանական մամուլն այսօր գրել է, թե «5-րդ ալիքի» նկարահանող խումբը մարդ է ծեծել՝ հարցազրույց չտալու համար:
«5-րդ ալիքի» ղեկավարությունից «Հրապարակ»-ին ասացին, որ հրապարակման մեջ լրագրողին վերագրվում է արարք, որը նա չի կատարել:
«Երիտասարդ լրագրողուհին ոչ մեկին չի հարվածել: Մեր կադրերում ֆիքսված է, որ քաղաքացու՝ իրեն չնկարահանելու՝ վիրավորական տոնով պահանջից անմիջապես հետո տեսախցիկն անջատվել է, սակայն ագրեսիվ տրամադրված քաղաքացին սկսել է անձնական բնույթի, շատ կոպիտ վիրավորանքներ տեղալ նկարահանող խմբի երկու անդամների հասցեին: Դեպքի վայրում եղած մեր աշխատակիցները կատարվածը համարում են կանխամտածված սադրանք, որից պաշտպանվել, ցավոք, չի հաջողվել: «ՀԺ»-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ «կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»: Մեր իրավաբանները զբաղվում են այս հարցով, և հույս ունենք՝ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,-ասացին հեռուստաընկերությունից:
Կարծիքներ