Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ապրիլի 3-ին, ժամը 13.52-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Նորք-Մարաշում ապրող մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն դանակով հարվածել են, արյունաքամ է լինում և խնդրում է, որ ոստիկան մոտենա:
Ժամը 14.55-ին, «գլխի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, շտապօգնության խումբը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 12.00-ին Խանզադյան փողոցի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, տուժածին խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 28-ամյա քաղաքացին:
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր։ Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: