Ում հետ պայմանագիր կկնքեն, եթե Ժունիորը հեռանա «Ռեալից»

The Athletic-ը գրում է, որ եթե Վինիսիուս Ժունիորը հեռանա Մադրիդի «Ռեալից», ապա «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կդառնա գլխավոր տրանսֆերային նպատակը իսպանական ակումբի համար։ Համաձայն հաղորդման, իսպանացիները հետաքրքրված են եղել նորվեգացի մարզիկին իրենց կազմ բերելով, նախքան 22 թվականը նա կտեղափոխվեր անգլիական ակումբ։ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախկինի նման շարունակում է մնալ Հոլանդի երկրպագուն։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը մերժել էր «Ռեալի» հետ պայմանագիրը 15-20 միլիոն եվրո աշխատավարձով մինչեւ 30 թվականը երկարաձգելու առաջարկը։ Հիշեցնենք նաեւ, որ Վինիսիուսի շուկայական արժեքը ներկայումս կազմում է 200 միլիոն եվրո։
Կարծիքներ