Վարչապետը խախտել է սահմանադրական կարգը. ընտրահաղորդում

Վարչապետը խախտել է սահմանադրական կարգը. ընտրահաղորդում

Ը  Ն  Տ  Ր  Ա  Հ  Ա  Ղ  Ո  Ր  Դ  ՈՒ  Մ – 8

Հիմք ընդունելով  ՀՀ կառավարության պաշտոնեական կայքի տեղեկատվությունը հունիսի 20-ին ԱԺ արտահերթ  ընտրություններ անցկացնելու մասին և ղեկավարվելով ԸՕ  սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասով, ինչպես նաև, նույն հոդվածի 7-րդ կետով սահմանված դրույթների պահանջներով, տեղեկացնում ենք, որ 17.04.21թ.-ին, ՀՀ Վարչապետը, խախտելով ՀՀ սահմանդրական կարգը  և ԸՕ նույն 19-րդ հոդվածի  5.1-րդ մասով սահմանված պահանջները, «Ներհանրապետական այցեր»  իր պաշտոնեական լիազորությունների իրականացման ժամանակ, նախընտրական քարոզչություն է իրականացրել, մասնավորապես  ասելով՝

«2021թվականի հունիսի 20-ին, ձեզնից յուրաքանչյուրը կարող է դատել՝ մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ կարող եք դատել…Եվ ես հույս ունեմ, ես համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդար կդատի…Եվ մենք խորհրդարանական ընտրությունների գնում ենք 2 պատճառով…»

Տեղեկացնում ենք նաև, որ այդ կարգավիճակում, Վարչապետը խախտելով ԸՕ-ի  19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված պահանջները, ընտրողներին ծառայություններ է մատուցել  (մանկապարտեզ, ճանապարհ)…

Իր գործողությունների և հայտարարությունների արդյունքում, երկրի ղեկավարը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության հետևյալ դրույթների մի շարք ենթադրյալ խախտումներ, այն են՝

1. Ընտրաքարոզչություն է իրականացրել, որի համար լիազորված չէ  ՀՀ օրենսդրությամբ (հոդված 6-րդի 1-ին մաս);

2. Յուրացրել է ՀՀ Նախագահի լիազորությունը նշանակելով ընտրությունների անցկացման օրը (հոդվածներ 2-րդ և 93-րդ);

3. Հայտարարում է, որ յուրացնելու է օրենսդիր մարմնի  լիազորությունները  Վարչապետի նշանակման գործում (հոդվածներ 2-րդ և 149-րդի 2-րդ մաս);

4. Հայտարարում է, որ ԱԺ-ի կողմից իր հրաժարականն ընդունելուց հետո, կախված իր համար անցանկալի հետևանքներից, այնպես կանի, որ նորից կընտրվի (հոդվածներ՝ 2-րդ  և  149-րդի     3-րդ մաս);

 ԸՕՎՀՀ