Իմ կյանքի այս մի դժվարին փուլում մի բան հասկացա

Իմ կյանքի այս մի դժվարին փուլում մի բան հասկացա

Տաթև Արցախի գրառումը

Բարեւ սիրելիներ ջան ո՞նց եք, Լավ հաստատ մտածում եք ես ոնց եմ , ուղղակի ասեմ , որ երկար ու ձանձրալի ա անցնում ապաքինմանս փուլերը ։ Չէի մտածել , որ այսքան երկար չեմ քայլի ու երբեւէ կյանքում էսքան երկար տանը կմնամ ու ոչինչ չեմ անի , բայց դե ինչ արած ։

Ինչ հասկացա իմ կյանքի էս մի դժվարին փուլում , որ ինձ հարազատ մարդիկ կան ու ինձ մենակ չեն թողնում, թեկուզ որ զանգում են խոսում հետս ու ժամանակ ա մեռնում ։

Եղան մարդիկ , որ դժվարին վիճակում ֆինանսապես կողքիս կանգնեցին , եղան մարդիկ , որ ինչքան էլ զբաղված էին ինձ դեղ բերելու համար հասան իմ տուն ։ Եղավ մարդ ով էս ընթացքում երբեք ինձ մենակ չթողեց ու պատկերացրեք եթե իմ կյանքում չլինեին էդ մարդիկ ոնց էի անաշխատանք տանը մենակ պառկելու ու գոյատեւելու ) 

Ապաքինվելու վերջի փուլում եմ քայլում եմ բայց շատ դժվար շուտով սա էլ կանցնի ։

Ինչ եմ ուզում ասեմ շնորհակալ եմ Աստծուց ու ձեզ , որ լքված չեմ ու հաղթահարում եմ հերթական փորձություն ու էլի հավատս չեմ կորցնում ։

Համ կարդացեք համ էլ ձեռքի հետ էլ մի խորհուրդ տվեք ինչ աշխատանք կարամ անեմ տանից գոնե մոտակա 2 շաբաթը մինչեւ կարողանամ քայլեմ նորմալ ու կպնեմ իմ գործերին ։
Գրկում եմ ձեզ։

ՀԳ․ Տաթև Արցախը վիրավորվել է հունիսի 12-ին՝ ոստիկանական գործողությունների հետևանքով։