Ռուսաստանից Լարս ճանապարհը բացվել է

Ռուսաստանից Լարս ճանապարհը բացվել է

Մի քանի օր է` ցամաքային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան գալը մեծ խնդիր է դարձել։ Զորահավաքից խուսափելու համար բազմաթիվ անձինք փախչում են ՌԴ-ից, ինչն էլ անցակետերում եւ ճանապարհներին խցանում է առաջացրել։ Մարդիկ անգամ իրենց մեքենաները թողել են տեղում եւ ոտքով են անցել սահմանը։

Վատ իրավիճակում են հայտնվել ՌԴ-ից Հայաստան եկող բեռնատարների հայ վարորդները, որոնք մեկ շաբաթից ավելի է` չեն կարողանում հասնել Լարս։ Քիչ առաջ բեռնատարների վարորդներից մեկը մեզ ասաց, որ բեռնատարների համար ճանապարհը բաց է, հերթերը վերացել են։