Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով փաստաթղթեր, որոնցով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանը չի համապատասխանում այդ պաշտոնին։

Այդ փաստաթղթերում Մարուքյանը ներկայացնում է, որ Գևորգյանի աշխատանքային գրքույկում բացակայում է ղեկավարման 3 տարվա ստաժը, ինչպես նաև ինքնակենսագրականում նշված՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի կառավարման գրասենյակի ղեկավար լինելը։ 

Այդ պատճառով, Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է հանել Գեղամ Գևորգյանի՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածությունը։