«Հրապարակ». Նախկիններին մերժեցին, նրանց ծրագրերը՝ ոչ

«Հրապարակ». Նախկիններին մերժեցին, նրանց ծրագրերը՝ ոչ

Արարատը՝ Արագածով, «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմությամբ» փոխարինող ու հարկատուին երկրի թիվ մեկ հերոս հռչակած Նիկոլ Փաշինյանն ամռանը Հայաստան է ուզում բերել 13- 18 տարեկան սփյուռքահայ պատանիների։ Միջացառումը կոչվում է «Քայլ դեպի տուն» եւ իրականացվելու է հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 24-ը՝ 6 փուլով, որոնցից յուրաքանչյուրին պետք է մասնակցեն 50-150 սփյուռքահայ երիտասարդ ու պատանի։ Այս միջոցառման իրականացման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է մոտ 107 մլն դրամ։

Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականին էր նախաձեռնվել «Արի տուն» ծրագիրը, եւ ամեն տարի այս ծրագրի շրջանակներում հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ էին ժամանում Հայաստան: 2018-ից հետո իշխանությունը մի կարճ դադարից հետո այն վերականգնեց` «Քայլ դեպի տուն» անվան տակ: