Ինչպես կրկին բերեց պատերազմը մեր տուն

Ինչպես կրկին բերեց պատերազմը մեր տուն

Երբ թիվ 1 թշնամի հռչակում ես Ռոբերտ Քոչարյանին, իսկ թիվ 1 բարեկան Իլհամ Ալիեւին․․․
Երբ հակառակորդ ես համարում ժողովրդի քվեն ստացած ընդդիմությանը, իսկ բարեկամ՝ ադրբեջանական ժողովրդին․․․

Երբ ՀՀ նախկին նախագահներին ու վարչապետներին դիտում ես որպես քրեական գործերի սուբյեկտ, իսկ համագործակցում ես նախկիններից ճամբարափոխ առնետների ու քեզ պաշտող կակղամորթների հետ․․․

Երբ հայտարարում ես բանակցությունները քո՝ զրոյական կետից սկսելու մասին, իսկ երբ սկսում ես բանակցությունները՝ պարզվում է ոչ թե բանակցում ես, այլ փորձում ես խաբել-ֆռռացնել մյուս կողմին․․․

Երբ բանակցությունների ժամանակ խոստումներ ես տալիս, հետո գալիս ես քո երկիր ասում ես՝ չեմ անելու խոստացածս․․․

Երբ զինամթերք գնելու փոխարեն, Արայիկ Հարությունյանի կոմֆորտն ապահովող վերելակի վրա ես փող ծախսում․․․

Երբ բանակը եւ պաշտպանական համակարգը վերականգնելու փոխարեն, Նյու Վասյուկի՝ Աշտարակում ակադեմգորոդոկ ստեղծելու հարցն ես քննարկում․․․

Երբ աչք ես փակում թշնամու՝ քթիդ տակ ծավալվող զինավարժությունների, սահմանիդ մոտ զորք կուտակելու վրա, չես գնահատում ռեալ վտանգները եւ մտածում ես՝ ոչինչ, մի կերպ կպլստամ․․․
Երբ ոչինչ չես անում խաղաղության ժամանակ պատերազմի պատրաստվելու համար, իսկ կռիվը սկսելուց հետո լրբալաց ես դնում՝ աղիողորմ զանգեր անելով ու խնդրելով, որ դրսից քեզ օգնության հասնեն․․․

Երբ ավելի շատ ժամանակ ու էներգիա վատնում ես ֆեյսբուքում քեզ քննադատողներին «սատկացնելու», քան թե կառավարության խնդիրները լուծելու վրա․․․

Երբ պատերազմի վտանգը գլխիդ կախված հայտնի զինվորականներ ես բռնում, խայտառակում, դավաճանության մեջ մեղադրում՝ իբրեւ թե պատերազմի մեղավորներին գտնելու համար․․․
Երբ հմուտ զինվորականներին բանակից հեռացնում ես, որովհետեւ քո հրաժարականն են պահանջել եւ վախ ունես, որ մի օր կհասնեն դրան․․․

Երբ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ ես նշանակում կռվելու անընդունակ, հլու հպատակներիդ, իսկ ինքնուրույն, կռվելու ունակ, հեղինակություն վայելող անձանց դուրս ես մղում ՏԻՄ-երից ու քրեական գործերով ես նեղում․․․
Երբ պատերազմ տենչացողին խաղաղության մունետիկ ես համարում եւ միակողմանիորեն խաղաղության դարաշրջան քարոզում․․․

Երբ միակ նպատակդ աթոռդ, այլ ոչ թե երկիրը պահելն է․․․պատերազմը բերում ես մեր տուն։