Ինչպես են նոր Պապ ընտրելու

Ինչպես են նոր Պապ ընտրելու

Այսօր տեղեկացանք, որ Վատիկանի Սուրբ Մարթայի իր կեցավայրում ի Տեր հանգչեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Համաձայն Սուրբ Աթոռի ընդունված արարողակարգի, նախ կատարվում է Սրբազան Քահանայապետի վերջին հրաժեշտի եւ հուղարկավորության արարողությունը, իսկ հետո արդեն՝ Պապի վախճանումից տանս օր անց՝ հավաքվում է նոր Պապ ընտրող ժողովը, որը կոչվում է Կոնկլավ։ Փակ գաղտնի քվեարկությամբ նոր Պապ է ընտրվում այն կարդինալը, ով հավաքել է Կոնկլավի մասնակից կարդինալների 2/3-րդը + 1 քվե։ Կոմկլավի միջոցով Պապ ընտրելու կարգը սահմանվել է Կաթոլիկ եկեղեցու Լիոնի 2-րդ եկեղեցաժողովի կողմից՝ 1274 թցականին։ Քվերակությունը տեղի է ունենում օրական երկու անգամ։ Երբ դեռ Պապ չի ընտրվել հերթական քվերակությամբ՝ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սեւ ծուխ է արձակվում, երբ ընտրությունը կատարվել է՝ սպիտակ ծուխ։

Հռոմի Պապ կարող է ընտրվել ցանկացած կաթոլիկ արական սեռի տղամարդ, նույնիսկ եթե աշխարհական է, սակայն սկսած 1378 թվականից՝ Պապ ընտրվում է միայն կարդինալների շրջանակից։ Ներկայումս Կոնկլավի անցկացման սրահը բավականին մեծ տեղ է զբաղեցնում Վատիկանի պալատում։ Այն մեկուսացված է պալատի մյուս հատվածներից եւ բաժանված է առանձին սենյակների։ Միակ դուռը փակվում է դրսից եւ ներսից ոչ շուտ, քան Պապի մահվան 15-րդ օրը եւ ոչ ուշ, քան՝ 18-րդ օրը։ Դուռը բացվում է, եթե ուշացած կարդինալ է ժամանում, կամ հիվանդության պատճառով կարդինալներից մեկն ու մեկը լքում է Կոնկլավը։ Կոնկլավ եզրույթը, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է կողպված դուռ, առաջին անգամ կիրառել է Գրիգորիուս 10-րդ Պապը՝ Լիոնի 2-րդ ժողովի ժամանակ՝ Ubi periculum կանոնագրում։ Նրանից հետո Հովհաննես Պողոս 2-րդ Պապն է փոփոխություններ կատարել Կոնկլավի անցկացման կարգում։ Ներկայումս, երբ ընտրվում է նոր Սրբազան Քահանայապետը, ավագ կարդինալներից մեկը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների առաջ եւ հայտարարում որ նոր Պապ է ընտրվել՝ լատիներեն՝ Habemus Papam բանաձեւով, որը հնչում է այսպես․
«Annuntio vobis gaudium magnum: 
habemus Papam — 
Eminentissimum ac Reverendissimum Dominum, Dominum (անուն), Sanctae Romanae Ecclesiae Cardinalem, (ազգանուն), 
qui sibi nomen imposuit (Պապի նոր անունը)։
Հայերենով հնչում է հետեւյալ կերպ 
«Մեծ ուրախություն եմ հայտնելու ձեզ;
Պապ ունենք։ 
Սրբազան եւ մեծահարգ Տեր, Տեր /անուն/ Հռոմի Սուրբ եկեղեցու կարդինալն է /ազգանուն/ ով որոշել է ընդունել /Պապի նոր անուն/ անունը»

Այս ավետիսը արվում է Սուրբ Պետրոսի հրապարակին նայող կենտրոնական պատշգամբից, որը կոչվում է նաեւ «Օրհնության պատշգամբ»։ Այս հայտարարությունից հետո դուրս է բերվում Ս․ Խաչի նշանը եւ նոր Պապը դուրս է գալիս մարդկանց առաջ՝ իր առաջին օրհնությունը բաշխելով «քաղաքին ու աշխարհին»՝ «Urbi et orbi»։

Նշենք, որ նորոգ հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի մեռնելուն Սուրբ Աթոռում վաղուց էին սպասում՝ նրա հիվանդանալուց հետո, եւ դեռ մի քանի շաբաթ առաջ՝ սկսել էին նախապատրաստական որոշակի աշխատանքներ իրականացնել Կոնկլավի կազմակերպման ու անցկացման համար։