Բաջանաղապետության մաստեր կլաս Իջևանի քաղաքապետարանում

2018թ֊ի հայտնի դեպքերից հետո Տավուշում հաստատվեց Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր- քավոր Վահե և Հայկ Ղալումյանների իշխանությունը, որոնք քաղաքապետ, ապա մարզպետ դարձան, պետական համակարգում տեղավորեցին իրենց ծանոթ բարեկամներին, թեեւ, օրինակ, Հայկ Ղալումյանը շուրջ երկու տարի մնաց Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ չհամարձակվեց մասնակցել ընտրություններին, որովհետեւ վստահ էին, որ չի ընտրվի՝ Տավուշում այդքան հեղինակություն չունի, այլ վարչապետի կողմից նշանակվեց Տավուշի մարզպետ։ Իսկ Վահե Ղալումյանն էլ ընդգրկվեց ՔՊ-ի նախընտրական ցուցակում եւ 2018-ից առ այսօր ԱԺ պատգամավոր է՝ նորից քավոր-սանիկական կապի շնորհիվ, այլ ոչ թե սեփական արժանիքների։
Հիմա դառնանք Ղալումյանների ընկեր-բարեկամներին, որոնք եւս լավ շահել են Փաշինյանի հետ քավոր-սանիկական այս կապից։ Օրինակ, սրընթաց կարիերա է արել մարզպետի բաջանաղ Դավիթ Վիրաբյանը՝ ընտանյոք հանդերձ։ Սկզբում Ղալումյանն իր հետ քաղաքապետարան, այնուհետև մարզպետարան տեղափոխեց բաջանաղին եւ նա Տավուշի մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի վարիչն է։ Իջեւանի համայնքապետն էլ իրենց մերձավոր Արթուր Ճաղարյանն է, ով համայնքապետարանում աշխատանքի է ընդունել բաջանաղի որդուն՝ Վաչե Վիրաբյանին։ Քանզի պարզվում է, որ այդ հաստիքը ոչ միայն բաջանաղապետական է այլև ժառանգական։
Ապա Դավիթ Վիրաբյանի դուստրը՝ 19-ամյա Նանե Վիրաբյանն է հայտնվում ՔՊ ավագանու ցուցակում։ Մարզպետ Հայկ Ղալումյանին կարծես թե չեն բավարարել բաջանաղի ստացած հեղափոխական բոուսները և արդեն ընտրված քաղաքապետ Արթուր Ճաղարյանին հրահանգել է առանց այդ էլ սուղ բյուջե ունեցող քաղաքում բացել քաղաքապետի տեղակալի երկրորդ հաստիք, որն, ըստ պտտվող լուրերի նախատեսված է, հենց բաջանաղին փոխքաղաքապետ կարգելու նպատակով։
Հայկ Ղալումյանը քաղաքապետարան է մտցրել նաև իր փեսայի եղբորը՝ Աշոտ Երիցյանին։ Իջևանում խոսում են, որ քաղաքապետ Արթուր ճաղարյանը հայտնվել է անգլիական թագուհու աննախանձելի կարգավիճակում և զրկված է ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունքից, բայց քանի որ նա իր ամենավառ երազում էլ չէչ կարող մտածել քաղաքապետ լինելու մասին և քաղաքապետ է դարձել միմիայն ղալումյանների դաբրոյով հեզ տանում է իր բաժին խաչը։
Կարծիքներ