Հաճելի զրույց ունեցա Զելենսկու հետ. Թրամփը մանրամասներ է հայտնել 

Հաճելի զրույց ունեցա Զելենսկու հետ. Թրամփը մանրամասներ է հայտնել 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ինքը՝ ամերիկացի քաղաքական գործիչը։ Սա Թրամփի և Զելենսկու առաջին զրույցն է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր: Նրանց վերջին զրույցը տեղի է ունեցել 2021 թվականին։ 

«Այսօր ավելի վաղ ես և Զելենսկին շատ հաճելի հեռախոսազրույց ունեցանք... Ես շնորհակալ եմ [նրան] ինձ հետ կապ հաստատելու համար, քանի որ ես՝ որպես Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ, կբերեմ համաշխարհային խաղաղություն և վերջ կդնեմ հակամարտություններին, որոնք խլել են այնքան շատ կյանքեր և խեղել անթիվ անմեղ ընտանիքներ»,- գրել է Թրամփը։ 

Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան կկարողանան միավորվել և պայմանավորվել համաձայնության շուրջ։

ԱՄՆ նախկին նախագահը նաև ասել է, որ Զելենսկին դատապարտել է իր դեմ կատարված «հրեշավոր մահափորձը»։ 

Նախկինում Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եթե ինքը լիներ նախագահ պատերազմ չէր լինի, իսկ իր նախագահ ընտրվելու դեպքում ինքը 24 ժամում վերջ կտար ռուս-ուկրաինական պատերազմին: