«Ժողովուրդ». ԲԴԽ անդամ չընտրված թեկնածուն մի քանի անգամ մերժել էր առաջարկը

«Ժողովուրդ». ԲԴԽ անդամ չընտրված թեկնածուն մի քանի անգամ մերժել էր առաջարկը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չի ընտրվել: Թեկնածուին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր: ԲԴԽ անդամն ընտրվում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Աննա Մարգարյանի հետ` հասկանալու համար, թե ինչու նա չընտրվեց ԲԴԽ անդամ:

Ձեզ մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ անդամ դառնալ, Դուք մերժել եք, բայց այս անգամ համաձայնել եք, ու այսպես ստացվեց: Ի վերջո, եթե օրենքը թույլ տա, կրկին առաջարկ լինի, կհամաձայնե՞ք:

Այո, նախկինում եղել է առաջարկ, որից հրաժարվել եմ, առաջարկներ ավելի ճիշտ: Ի վերջո, որոշում կայացվեց, որ թեկնածությունս առաջադրվի, այդ առումով տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է: Ինչ վերաբերում է շարունակությանը, ապա իրենք էլ էին ասում , որ սա ընդամենը տեխնիկական բնույթի խնդիր է, ինչ-որ մեկ տեղ ներքին սխալ կոմունիկացիայի, իրենք կարող են առաջադրել, տեսնել, թե ինչ խնդիր է, բայց այս պրոցեսով անցնելը ցանկալի տարբերակ չէ:

Այսինքն` այդքան էլ կողմ չե՞ք լինի, որ Ձեզ կրկին առաջադրեն:

Ավելի շատ բացասական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում