Ի՞նչ էին «կառուցում» Գոգյանն ու Թամրազյանը Հայրապետյանի կաբինետում․ տեսանյութ

Ի՞նչ էին «կառուցում» Գոգյանն ու Թամրազյանը Հայրապետյանի կաբինետում․ տեսանյութ

ԱԺ կրթության, գիտության և տարատեսակ այլ հարցերի հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել, որին մասնակցում են կրթության փոխնախարար Գրիշա Թամրազյանը և ԲՈԿ նախագահի օրերս հրաժարական տված Սմբատ Գոգյանը, որը տարաձայնություններ ուներ Թամրազյանի հետ, մամուլում գրվեց անգամ, որ Թամրազյանը «ռազբորկայի» է հրավիրած եղել Գոգյանին: Նիստը դռնփակ է: Քիչ առաջ այն ընդմիջվեց, դուրս եկավ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, նրա հետևից` Գոգյանը, ապա Թամրազյանը: Երեքն էլ գնացին Հայրապետյանի աշխատասենյակ: 
Hraparak.am-ն այդ ընթացքում մի քանի հարց ուղղեց Թամրազյանին, թե ինչպես է անցնում քննարկումը:

«Լավ, կառուցողական»,-ասաց նա ու շտապեց Հայրապետյանի աշխատասենյակ:

Մեր հարցին, թե ինչ էր «կառուցում» Գոգյանի հետ, որի հետ հարաբերությունները փշրվել էին վերջին շրջանում, Թամրազյանն ասաց.«Հարցեր էին հնչեցնում, պատասխաններ էին տրվում»:

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը «ռազբորկայի» է հրավիրած եղել Գոգյանին, Թամրազյանն ասաց, թե դա աբսուրդի ժանրից է: Փորձեցինք հարցնել նաև, թե հնարավո՞ր է` իր հրաժարականի հարցը առաջ քաշվի, Թամրազյանը հարցն անպատասխան թողեց, քանզի Մխիթար Հայրապետյանը ընդհատեց և խնդրեց դուրս գալ սենյակից:

Մանրամասն՝ տեսանյութում․