Շիշ բռնողի հարսնացուն արգելել է մեծ քանակությամբ օղի դնել սեղաններին. ներկա են եղել նաեւ «նախկինները»

Շիշ բռնողի հարսնացուն արգելել է մեծ քանակությամբ օղի դնել սեղաններին. ներկա են եղել նաեւ «նախկինները»

Երեկ ԱԺ֊ի ամենասկանդալային դեմքերից մեկի` Հայկ Սարգսյանի, որն առավել հայտնի է Շիշ բնող անունով, հարսանիքն էր։

Նրա հարսնացուն Հակրապետյան եղբարներից մեկի թոռնուհին է։

Հարսանիքին ներկա է եղել հայկական շոու բիզնեսի աստղաբույլը, 500֊ից ավելի հյուր է եղել։

Հայտնի է, որ հարսանեկան արարողությանը մասնակցել է Նիկոլ Փաշինյանը` իր ընտանիքով։

Մենք տեղեկացել ենք, որ Փաշինյանի անձով պայմանավորված խիստ անվտանգություն է պահպանված եղել, ընդհուպ բանը հասել է նրան, որ հարյուրավոր հյուրերի կանգնեցրել են ռեստորանի դիմաց, մինչեւ Փաշինյանը չմտնի առաջինը ներս։

Ներկաներից մեկը մեզ նաեւ մի ուշագրավ բան պատմեց. հարսնացուի կողմից հրավիրված են եղել նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչներ, հարսանեկան արարողության պատրաստության ժամանակ ասել է, որ սեղաններին օղի քիչ քանակությամբ դնեն. մտավախություն է ունեցել, որ ալկոհոլ կխմեն եւ կռիվ կլինի։