Ինչպես է իմ հայկական կողմը ծիրան աճեցնում․ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր այգին (լուսանկար)

Ինչպես է իմ հայկական կողմը ծիրան աճեցնում․ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր այգին (լուսանկար)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում ցուցադրել է իր 60 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան այգին և ծիրանի ու նռան ծառերի տնկիները։

«Ինչպես է իմ հայկական կողմը ծիրան աճեցնում»,- գրել է Քիմը՝ հրապարակելով ծիրանենու լուսանկարն ու կից տեղադրել հայկական դրոշի էմոջի։

Իսկ ահա նռան ծառի լուսանկարին կից Քիմը գրել է․«Եվ ինչպես է ավելի շատ հայկական կողմս նուռ աճեցնում»։