Վահե Ղազարյանը լավ էլ Նիկոլ է․ ժողովրդին ծեծող ոստիկանը լավ էլ Նիկոլ է

Վահե Ղազարյանը լավ էլ Նիկոլ է․ ժողովրդին ծեծող ոստիկանը լավ էլ Նիկոլ է

Մենք ասում էինք, թե ոստիկանը Նիկոլ չէ, ոստիկանը մեղավոր չէ, ոստիկանը պարզապես ծառայություն է իրականացնում, սակայն այս խոսքերը ինձ համար այլևս արժեզրկված են ամբողջությամբ։ Վահե Ղազարյան ոստիկանը լավ էլ Նիկոլ է։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Այն ոստիկանը, որը քաշում է այստեղ կանգնած արժանապատիվ քաղաքացուն, ուրեմն նա լավ էլ Նիկոլ է։ Իրականում ոստիկանությունում այս օրերի ընթացքում լավ էլ ժամանակ ունեին հասկանալու, մտածելու, որոշելու։ Հիմա ով հասկացել է, հասկացել է, իսկ ով չի հասկացել, ուրեմն մնացել է Նիկոլի դասարանցու՝ Վահեի, հույսին։ Այս ամենը անհետևանք չեն մնալու ու համոզված եղեք, որ մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության։ Ես ձեզ խոստանում եմ, որ դրանց պատասխանատվության ենթարկելու գործը որևէ մեկին չեմ թողնելու»,- հավելեց նա։