Արդյոք պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր․ Արթուր Ղազինյան

Արդյոք պատգամավորի  հայտարարությունն իրականում վրիպակ չէր․ Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր, այլ անուղղակիորեն արտահայտում էր այսօրվա իշխանությունների իրական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։

Իրանի «ավտորիտար» լինելու մասին իշխանական պատգամավորի հայտնի հայտարարությունը բավական նյարդային արձագանք ստացավ հասարակական-քաղաքական շրջանակներում։

Կարծում եմ անհրաժեշտություն չկա ներկայացնելու Իրանի նշակությունն ու կարևորությունը Հայաստանի համար, ինչը՝ ցավոք սրտի, չի արտահայտվում նոր իշխանությունների Իրանակակ քաղաքականության, կամ՝ ավելի ճիշտ,դրա բացակայության մեջ։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Փաշինյանն Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան, իսկ հրապարակային քաղաքականության մեջ իշխանություններն ուղղակի չեն նկատում Հայաստանի համար գերկարևոր այս բարեկամին ու գործընկերոջը։

Իսկ եթե սրան հավելենք նաև Փաշինյանի «Իրանի հետ սահմանը փակվելու» վերաբերյալ անզգույշ հայտարարությունը, ապա կարելի է գտնել Հայաստանի նոր իշխանությունների իրական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։»