Անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը

Անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը

ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը համացանցում սկսած ֆլեշմոբի և դրա անթույլատրելի դրսևորումների վերաբերյալ

«Հարգելի՜ հայրենակիցներ,

անգամ ամենակարևոր անվտանգության խնդիրներ լուծելիս չպետք է մոռանալ բարոյական նորմերի գոյության մասին,

անգամ եթե դուք ազնվորեն ձգտում եք պայքարել համավարակի դեմ, անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը և նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը,

անգամ եթե հեղինակություն ունեցող պետական պաշտոնյան կոչ է անում խախտել Սահմանադրությունը և մարդու իրավունքները, չի կարելի դա անել, որովհետև նա վաղը կարող է կոծկել իր արածը գեղեցիկ բառերով, բայց ձեր կատարած իրավախախտումը բացասական հետևանք է առաջացնելու նաև ձեր ու ամբողջ հասարակության համար,

անգամ եթե անձը օրենք և կարգ է խախտում, նրան վերադաստիարակելու համար չի կարելի անձամբ խախտել օրենքն ու կարգը։

Քաղաքացիներին, բոլորիս, մեկ հասարակությունում միասին պահողը բարոյականությունն է և իրավունքը՝ որպես այդ բարոյականության դրսևորում։

Այս մի քանի օրվա ընթացքում առանց անձանց համաձայնությամբ իրենց նկարների հրապարակումներով ամենաբարձր մակարդակով մարդու իրավունքներ խախտելը դեռ շատ արձագանք է տալու։

Հ.Գ. Հուսով եմ՝ համավարակի դեմ պայքարում ողջախոհությունը չենք կորցնի և կորդեգրենք իրավաչափ ու արդյունավետ մարտավարություն»,-գրել է Սիմոնյանը։