Վլադիմիր Զելենսկուց պահանջել են ներկայացնել իրավիճակը

Վլադիմիր Զելենսկուց պահանջել են ներկայացնել իրավիճակը

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի քաղաքական հենարանն համարվող «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը պահանջել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուց՝ անհապաղ կազմակերպել հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի խմբակցությունների հետ եւ ներկայացնել իրավիճակը կապված ուկրաինական ԱԷԿ-ների՝ ԱՄՆ-ին հնարավոր փոխանցման հարցի շուրջ։

Պորոշենկոյի կուսակցությունից հայտնել են, որ այդ հանդիպմանը պարտադիր պետք է մասնակցեն թե նախագահ Զելենսկին, թե ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան, ով հատկապես պետք է զեկույց ներկայացնի բանակցությունների ընթացիկ վիճակի մասին։ Ուկրաինացի մի շարք ոչ իշխանական քաղաքական ուժեր ներկայացնող քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ զայրույթ են հայտնել, որ արեւմտյան լրատվամիջոցներից են իմանում, թե ուկրաինական պետության սեփականություն հանդիսացող ինչ գույք է մտադիր Զելենսկին տալ ԱՄՆ-ին՝ առանց նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամակցություն պահանջելու։