Ով է ԱԺ կոնտակտավոր անձը

Ով է ԱԺ կոնտակտավոր անձը

Քիչ առաջ մենք տեղեկացրել ենք, որ ԱԺ-ում կոնտակտավոր անձ կա: Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե նոր փոփոխություն է եղել և այսուհետ պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն, նրանց դա կբաժանեն մուտքի դիմաց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքանը հետաքրքրվեց նման փոփոխության պատճառների մասին: Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նշեց, թե կոնտակտավոր անձ կա խորհրդարանում:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ ԶԼՄ-ները գրում էին, որ կորոնավիրուսը հասել է ԱԺ, մինչդեռ պաշտոնապես հերքվում էր:

Խորհրդարանում խոսում են, որ կոնտակտավոր անձը «Իմ Քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականն է, ով վերջին օրերին ինտենսիվ մասնակցել է նաեւ Պետաիրավական հանձնաժողովի նիստերին, Բաղդասարյանն ընդգրկված է այս հանձնաժողովում: Այդ հանձնաժողովի անդամ պատգամավորների շրջանում իրարանցում է, նրանց հորդորել են ինքնամեկուսանալ: Բաղդասարյանն էլ չի ներկայացել նիստին:

Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանը թեստավորվելու է այսօր։