Ինչպես հաշվել օրվա համար անհրաժեշտ սպիտակուցների քանակը

Ինչպես հաշվել օրվա համար անհրաժեշտ սպիտակուցների քանակը

Համաձայն մարդու էներգիայի ֆիզիոլոգիական պահանջմունքի ցուցանիշի, տղամարդկանց օրական անհրաժեշտ է 75-114 գրամ սպիտակուց, կանանց համար՝ 60-90 գրամ։ Սպիտակուցները մարդու օրգանիզմում կատարում են ամենատարբեր գործառույթներ։ Նրանք հանդիսանում են շինանյութ, մասնակցում են օրգանիզմում կատարվող բազմաթիվ ռեակցիաներին՝ հորմոնների եւ ֆերմենտների կազմում, կիրառվում են որպես էներգետիկ սուբստրատ, պահպանում են ջրային բալանսը եւ իրականացնում են բազմաթիվ այլ խնդիրներ։ Անհատական առումով օրական սպիտակուցի անհրաժեշտ քանակի հաշվարկման համար հաշվի են առնվում հետեւյալ գործոնները՝ մարդու տարիքը, քաշը, ակտիվությունը, հիվանդությունների առկայությունը։ Անհատական ցուցանիշը պարզելու համար կարելի է կամ օգտվել մասնագիտացված հաշվարկիչներից, կամ հավելվածներից կամ էլ դիմել բժշկի։

Կարեւոր է իմանալ, որ սպիտակուցների ավելորդ քանակի տեւական կիրառումը բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա՝ ավելացնում է ճարպակալման հավանականությունը, շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը, կարող է առաջացնել աթերոսկլերոզ, օնկոլոգիական հիվանդություններ, խաթարում է երիկամների, լյարդի բնականոն աշխատանքը։ Մյուս կողմից՝ սպիտակուցի պակասորդն էլ մարդու համար վատ հետեւանքներ կարող է ունենալ։ Մանկական տարիքում այն կարող է բերել զարգացման խաթարման։ Ընդ որում՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեկան եւ մտավոր։ Սպիտակուցի պակասը կարող է թուլացնել մարդու իմունային պաշտպանվածությունը, ինչի հետեւանքով մարդիկ ավելի հաճախ կարող են հիվանդանալ, նշում են մասնագետները։