Սևանի ձեռնարկատերերը վրդովված են․ թող նախարարը հակառակը հայտարարի

Սևանի ձեռնարկատերերը վրդովված են․ թող նախարարը հակառակը հայտարարի

Սեւանա լճի հարակից լողափերի տնտեսվարողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ Երեւան-Սեւան մայրուղում։ Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե Սևանա լճի առանձին մասերում լողալը վտանգավոր է։ Ձեռնարկատերերն էլ պնդում են, որ դրանից հետո իրենց աշխատանքը վատացել է, մարդիկ չեն գալիս հանգստանալու։ Այն, որ Սևանա լճի ներկայիս  վիճակը բացասաբար է անդրադառնում Գեղարքունիքի մարզում տուրիզմի  տեմպերի վրա, մեզ հայտնի էր դեռ մեկ շաբաթ առաջ։ Բանն այն է, որ նախարարության հայտարարությունից առաջ էլ լճի արբանյակային լուսանկարները վախեցրել էին Սևանում հանգստանալ ցանկացող օտարերկրացիներին, նրանից շատերը նույնիսկ, հանգիստը կիսատ թողնելով, գնացել են Վրաստան։

Այս հարցի վերաբերյալ «Հրապարակը» 6 օր առաջ գրավոր հարցում է ուղարկել Զբոսաշրջության կոմիտեին։ Ցուցարարների հետ հանդիպել է արձակուրդում գտնվող մարզպետ Գնել Սանոսյանն ու պատգամավոր Սասուն Միքայելյանը․

«Սա համարում ենք նախազգուշացում, եթե մինչեւ չորեքշաբթի էդ ձեր պահանջը չկատարվի, էդ հայտարարությունը չարվի ես կգամ ձեր հետ կկանգնեմ ստեղ։ Նախարաներն եկան ստե ի՞նչ պիտի ասեն։ Կամ պիտի հայտարարեն, կամ ես էլ կգնամ ժողովրդի հետ ակցիա կանեմ: Մարդիկ մի կտոր հացի փող են առնում սրա համար: Ամեն տարի սենց մի բան ասում են: Եթե թունավոր է ցրտերն ինչի՞ չեն սարքում»,- ասել է Միքայելյանը։