Վախենում է բանտում մոռանալ մայրենի լեզուն
Ռուսաստանցի գործարար Վիկտոր Բութը, ով ամերիկյան բանտում անցկացնում է իր 25-ամյա պատժաչափը, հայտարարել է, որ ունի մտավախություն, որ բանտում կարող է մոռանալ մայրենի լեզուն՝ ռուսերենը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ Բուտը մեղավոր է ճանաչվել ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Մինչ այդ նա եղել է թաիլանդական բանտում, իսկ հետո ամերիկյան, ընդհանուր առմամբ բանտում անցկացնելով 10 տարի։ Բուտը մանրամասնել է, որ սովորաբար ռուսերեն խոսում է միայն հարազատների հետ, հեռախոսով խոսելիս, սակայն դրանք կարճատեւ են եւ չեն կարող փոխարինել լեզվական միջավայրին։ Նա նկատել է, որ արդեն հիմա, ռուսերեն խոսելիս, երբեմն-երբեմն ստիպված է լինում որոշ բառեր արտաբերելու համար մտածել եւ հիշել։ «Նույնիսկ լինում է, որ մեկ-երկու անգամ սկսել եմ հարցնել զրուցակցիս, թե այսինչ բառը ռուսերենով ոնց է լինում»,- ասել է Բուտը, հավելելով, որ մեծ հաճույք է ստացել Վաշինգտոնից եկած ռուս դիվանագետների հետ շփվելիս։ Նշենք, որ Բուտը ներկայումս գտնվում է Իլինոյս նահանգի Մերիոն բանտում։
Կարծիքներ