Էրդողանը սպառնացել է փակել Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմական բազան

Էրդողանը սպառնացել է փակել Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմական բազան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Թրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է փակել Ինջիրլիքի եւ Քյուրեջիկի ռազմաբազաները ամերիկյան զինվորականների համար, ի պատասխան Թուրքիայի հանդեպ ԱՄՆ կիրառած սանկցիաների։ Այս մասին նա ասել է «A Haber» հեռուստաընկերության եթերում։ «Երկու կողմերի համար էլ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ն չձեռնարկի քայլեր, որոնք հետագայում անհնար կլինի ուղղել։ Իհարկե, Թուրքիան կպատասխանի ԱՄՆ ցանկացած սանկցիաների։ Մենք կնստենք ու կորոշենք։ Եթե հարկ լինի, կփակենք նաեւ Ինջիրլիքի եւ Քյուրեջիկի բազաները»,- հայտարարել է Էրդողանը։