Արցախցիներին օգնելու համար ՌԴ-ն հատուկ շտաբ է բացել Երևանում

Արցախցիներին օգնելու համար ՌԴ-ն հատուկ շտաբ է բացել Երևանում

Ռուսաստանը սահմանում է Լեռնային Ղարաբաղի հայերին մարդասիրական օգնության տեղաբաշխումը և ծավալը՝ հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին Հայաստանի հնչեցրած կարիքները։ Օգնությունը կշարունակվի տրամադրվել։ 
Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։

Նշվում է, որ աշխատանքները հիմնականում ուղղված են առաջնահերթ կարիքների բավարարմանը։ Մոսկվան օգնում է թե՛ տարածաշրջանից հեռացածներին, թե՛ այտեղ մնացածներին։

Դիվանագիտական ​​գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 20-ից ռուս խաղաղապահները մոտ 200 տոննա մարդասիրական ապրանքներ են հասցրել արցախցիներին, կազմակերպվել է նաև բժշկական տարհանում։ 

Ռուս ռազմական բժիշկները շարունակում են աշխատել տարածաշրջանում, հավելել են գերատեսչությունում։
Բացի այդ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Երևանում բացել է հատուկ շտաբ, որը համակարգում է Ղարաբաղի հայերին օգնելու ջանքերը։