Անհրաժեշտության դեպքում Պուտին-Ալիեւ խոսակցություն կլինի․ Դմիտրի Պեսկով

Անհրաժեշտության դեպքում Պուտին-Ալիեւ խոսակցություն կլինի․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ խոսակցություն կլինի, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նշել են, որ կարեւոր է այնպիսի քայլերի ձեռնարկումը, որը կթուլացնի լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ Հարկ եղած դեպքում իհարկե, նման խոսակցություն կկայանա։

Սակայն ես մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել, որ մարտական գործողությունների վերսկսումից հետո ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շփումներ ունեցել է Երեւանի եւ Բաքվի իր գործընկերների հետ։ Պեսկովը նաեւ ասել է, որ հիմա ժամանակը չէ պարզելու, թե ով է մեղավոր Ղարաբաղյան ներկա սրացման համար։ Կրեմլի խոսնակը շեշտել է, որ հիմա ամենակարեւոր հարցը մարտական գործողությունների դադարեցումն է։ Նա հավելել է, որ Ռուսաստանը ունի բալանսավորված դիրքորոշում հարցի առնչությամբ եւ ավանդական բարի հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչն էլ թույլ է տալիս իր ազդեցությունը գործադրել հակամարտության կարգավորման համար։