Փաշինյանը ընդունում է անհետ կորած զինծառայողների ծնողներին

Փաշինյանը ընդունում է անհետ կորած զինծառայողների ծնողներին

Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ընդունում է անհետ կորած զինծառայողների ծնողներին, հարազատներին։ Ոստիկանության աշխատակիցները ընթերցում են ծնողների անուն-ազգանունները, հերթով ճանապարհում ներս։

Հիշեցնենք, որ այսօր շուրջ 8 ժամ ծնողները հավաքվել էին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ, պահանջում էին հանդիպում Դավիթ Տոնոյանի և նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Ժամեր առաջ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել է նաեւ անհետ կորած զինծառայողների հարցը։