Նաիրի Սարգսյանն արձագանքել է Տիգրան Ուրիխանյանին          

Նաիրի Սարգսյանն արձագանքել է Տիգրան Ուրիխանյանին          

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր գրառում էր կատարել, նշելով՝ «ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա, և փոխանցված գումարները արտացոլված չեն»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնում է, որ պատգամավորն այդ եզրակացությանն է եկել՝ իր հետ զրույցից հետո, սակայն վերջինս ոչ ամբողջական է ներկայացրել խոսակցությունն և սխալ հետևություն է կատարել:

«Վերոնշյալ հեռախոսային զրույցի ընթացքում պարոն Ուրիխանյանին տեղեկացրել եմ, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրենի հաշվետվության և Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված թվերի միջև որոշակի տարբերություն կա: Դա պարզելու համար հինգշաբթի օրը (14.11.2019թ.) հանդիպում է կազմակերպվելու Պաշտպանության նախարարությունում՝ ՊԵԿ-ի, ԿԲ-ի և Հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին՝ հասկանալու խնդրի էությունը: Պարոն Ուրիխանյանին առաջարկել եմ մասնակցել քննարկմանը, որպեսզի հավելյալ հարցեր ունենալու պարագայում դրանք ներկայացնի անձամբ, սակայն՝ ստացել բացասական պատասխան»,- նշում է Նաիրի Սարգսյանը: