Ադրբեջանում ոստիկանության մայորը մահացել է կորոնավիրուսից

Ադրբեջանում ոստիկանության մայորը մահացել է կորոնավիրուսից

Ադրբեջանում ոստիկանության մայորը մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Մահացածը 1967 թվականի ծնված էր, Գերանբոյի կենտրոնական շրջանային պանդեմիկ հիվանդանոց տեղափոխվել էր նարխօրեին եւ միանգամից տարվել վերակենդանացման բաժանմունք։ Նրա մոտ եղել է ծանր տիպի թոքաբորբ։ Նշենք, որ հաղորդվում է նաեւ, որ Ադրբեջանում կորոնավիրուսից այլ երկու ոստիկան նույնպես մահացել են։