Միացյալ Նահանգներում բիզնեսը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ

Միացյալ Նահանգներում բիզնեսը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ

Միացյալ Նահանգներում, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, այդ երկրում վարակակիրների թվի գրեթե ամենօրյա ռեժիմով ռեկորդային ավելացումով, բիզնեսը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: Ռեկորդային թվի են հասել սնանկացումները: Victoria’s Secret-ը հայտարարել է սնանկացման մասին, Zara-ն, «Լա Շապելը» փակել են հազարավոր խանութներ, «Շանելը», Պատեկ Ֆիլիպը դադարեցրել են արտադրական գործընթացը, «Հերմեսը» փակվել է, Nike-ը կուտակել է ընդհանուր առմամբ քսաներեք միլիարդ դոլարի պարտքեր, Gold’s gym-ը սնանկության հայց է ներկայացրել: Ու սա դեռ ամբողջական ցանկը չէ:

Շատ ընկերություններ կամ ներկայացրել են սնանկության հայցեր, կամ արդեն սնանկության գործընթացի մեջ են: Խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ էլ պարզապես արձանագրում են, որ շաբաթների ընթացքում զրոյացել է տարիների քրտնաջան աշխատանքով ձեռք բերված արդյունքները:

Ի դեպ, նույնիսկ խոշոր ներդրողները միլիարդներ են կորցնում: Ուորեն Բաֆետը երկու ամսում կորցրել է 50 միլիարդ դոլար: Պետությունը իրավիճակը փրկելու համար մեկ տրիլիոն դոլար արդեն ներարկել է տնտեսության մեջ, սակայն հայտնի է, որ 12 000 -15 000 մանրածախ ոլորտի խանութներ ընթացիկ տարում կդադարեցնեն իրենց գործունեությունը: Ընդհանուր առմամբ, սնանկության հայտ է ներկայացրել ավելի քան 38 միլիոն ձեռնարկություն, գործազրկությունը կարող է հասնել մինչեւ 25%: Այս պայմաններում կանխատեսվում է պահանջարկի շեշտակի անկում: