Էրդողանը նորի՞ց կառաջադրվի որպես նախագահի թեկնածու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում՝ օգտվելով համապատասխան սահմանադրական դրույթից։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ղեկավարի ավագ խորհրդական Մեհմեդ Ուջումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սահմանադրության 116/3-րդ հոդվածի համաձայն՝ նախագահ Էրդողանի թեկնածությունն առաջադրելու բացառիկ հնարավորություն կա։ Նրա առաջադրման քննարկումն օրակարգում կարող է հայտնվել 2027 թվականի երկրորդ կեսին»,- գրել է խորհրդականը X-ում։
Նա նաև հերքել է Էրդողանի հնարավոր առաջադրման և քրդական հարցի լուծման՝ կառավարության ներկայիս նախաձեռնությունների միջև որևէ կապի առկայությունը, ինչը Թուրքիայի որոշ շրջանակների կարծիքով կարող է օգնել գործող նախագահին ընտրություններից առաջ առավելություն ստանալ:
Կարծիքներ