McDonald's-ի դեմ կոլեկտիվ դատական հայց են ներկայացրել
ԱՄՆ Չիկագոյի դաշնային դատարան է ներկայացվել կոլեկտիվ հայց ընդդեմ McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցի այն բանից հետո, երբ նրանց արտադրանքում հայտնաբերվել են վտանգավոր աղիքային ցուպիկներ, ինչի հետեւանքով թունավորումներ են եղել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Համաձայն պաշտոնական տեղեկությունների, ընդհանուր առմամբ աղիքային ցուպիկով վարակվել է 49 մարդ, որոնցից տասի դեպքում պահանջվել է անհապաղ հոսպիտալացում։ Մեկ մարդ էլ մահացել է։ Հայցվորները պահանջում են բոլոր տուժածների համար վճարել փոխհատուցում։ Հայցում փոխհատուցման ենթակա գումարը 5 միլիոն դոլար է նշված։
Նշենք, որ անցյալ շաբաթ էլ McDonald's-ի Quarter Pounder գարեջրի խմբաքանակում էր աղիքային ցուպիկ հայտնաբերվել, ինչի հետեւանքով 75 մարդ էր տուժել, մեկ մարդ էլ մահացել էր։
Կարծիքներ