Հայաստանի պահանջով՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը Բաքվից տեղափոխվել է

Հայաստանի պահանջով՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը Բաքվից տեղափոխվել է

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով՝ Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է եւ կանցկացվի Մոնտենեգրոյում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC), որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգության ապահովման հարցը:

EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, բավարարել է Հայաստանի պահանջը: Հիշեցնենք, որ Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ն կանցկացվի նոյեմբերի 10-21-ը: